News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը հայտարարել է մոտ ապագայում Մոսկվա այցելելու մտադրության մասին: Այս մասին ՀՀ նախագահը հայտնեկ է «ՏԱՍՍ»-ին տված հատուկ հարցազրույցում: «Բնականաբար, ես շատ շահագրգռված ամենամոտ ապագայում որպես ՀՀ նախագահ այցելել Մոսկվա: Ավանդաբար, առաջին պաշտոնական այցերը ՀՀ ղեկավարները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ օրը որոշված չէ»,- ասել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ որպես Հայաստանի նախագահ, նրա խնդիրն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հետագա ամրապնդումը, ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը եւ զարգացնել մարդկային շփումները:

«Օգտվելով առիթից՝ ես անկեղծորեն ցանկանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ով համոզիչ հաղթանակ տարավ Ռուսաստանում վերջերս կայացած նախագահական ընտրություններում, նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության հետագա զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարելավման եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի բարձրացման գործում», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նոր նախագահը ՀՀ խորհրդարանի կողմից ընտրվել էր մարտի 2-ին: Մինչ 2015 թվականի հանրաքվեում ընդունված սահմանադրական բարեփոխումները նրա նախորդներին ընտրեւմ էին ուղիղ, համընդհանուր ընտրությունների ճանապարհով: ՀՀ հիմնական օրենքում բոլոր փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կավարտվի անցումը խորհրդարանական կառավարման ձեւին, որի ժամանակ ողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի ձեռքում, իսկ նախագահը կունենա հիմնականում ներկայացուցչական գործառույթներ: Նախագահի հիմնական խնդիրն է հետեւել, որպեսզի Սահմանադրությունը չխախտվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ