News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հոկայդո կղզու բնակիչը Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով աշխարհի ամենածեր տաղամարդն է ճանաչվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աշխարհի ամենածեր տաղամարդը Մասաձո Նոնական է, որի տարիքն այս պահին 112 տարի եւ 259 օր է: Ավելի վաղ երկարակեցության ռեկորդը պատկանում էր Իսպանիայից 113-ամյա Ֆրանցիսկո Օլիվերին: Նա մահացավ այս տարվա փետրվարին:

Congratulations to our new record holder for the oldest living man, Japan's Masazo Nonaka who is 112 years old!https://t.co/Psan6YLUZB

— GuinnessWorldRecords (@GWR) 10 апреля 2018 г.

Սովորաբար իր երկարակեցության գաղտնիքների մասին հարցին պատասխանելով՝ Նոնական ասում է, որ ուղղակի ապրում է իր ռիթմով: Անգամ այդ տարիքում նա պաշտում է քաղցրեղենը, հատկապես տորթերը, կարդում է թերթեր եւ վայելում է օնսենամները՝ հանքանյութերով հանգեցած բնական տաք ջրով լոգանքները:

Հատկանշական է, որ ամենածեր մարդկանց ցուցակում Նոնական 31-րդ տեղն է բաղեցնում: Ցուցակում նրանից առաջ բոլոր տեղերում կանայք են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ