News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունների վերջին հայտարարությունները զուրկ են իմաստության եւ ռացիոնալության տարրական սկզբունքներից, իսկ քիմիական նյութերի ենթադրյալ կիրառման մասին պնդումները առիթ են Սիրիայի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտնում է «ՍԱՆԱ» Սիրիայի պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը:

Աղբյուրը ընդգծել է, որ նման սրումը Դամասկոսին չի զարմացնում, քանի որ ԱՄՆ-ն եղել եւ մնում է ահաբեկչության հովանավորը Սիրիայում: Նրա խոսքով՝ ոչ ոքին չի զարմացնի այն, որ Վաշինգտոնը, որն իր օդային ուժերը տրամադրել էր «Իսլամական պետությանն»  աջակցելու համար, այժմ աջակցում է ահաբեկիչներին Արեւելյան Գուտայում եւ օգտագործում է նրանց զրպարտությունն ու կեղծ տեղեկությունները՝ որպես առիթ Սիրիայի դեմ ագրեսիայի համար:

«Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցներ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան սխալվում են, եթե կարծում են, որ իրենց հայտարարություններն ու գործողությունները կդադարեցնեն ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում: Սիրիական պետությունը կշարունակի պայքարել ավազակային կազմավորումների դեմ՝ չնայած նրանց արձագանքին: Սիրիան ողջունում է ցանկացած անաչառ, ոչ քաղաքականացված եւ որոշ երկրների շահերին չծառայող հետաքննչական հանձնաժողովի, ինչը ապացուցում է իր անմեղությունը քիմիական նյութերի օգտագործման հարցում»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ