News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարության նիստում երեք ներդրումային ծրագրեր են հավանության արժանացել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:

 Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, 21,5 մլրդ դրամի ներդրում է նախատեսում եւ 475 նոր աշխատատեղերի ստեղծում. «Այս ներդրումներներից մեկը գինու եւ կոնյակի արտադրության ոլորտում է, մյուս երկուսը՝ թեթեւ արդյունաբերության ոլորտում: Թեթեւ արդյունաբերության ոլորտում ներդրումներն արվելու են Արտաշատ համայնքում եւ երկուսն էլ նոր ուղղություններ են Հայաստանում, որոնք մինչ այդ չեն եղել»:

Նախարարը տեղեկացրեց, որ իրենք բավականաչափ պարզեցրել են ներդրումային ծրագրերի քննարկման աշխատակարգերը, ինչպես նաեւ ժամկետները, որի արդյունքում գրեթե 3 անգամ ավելացել են այն հայտերը, որոնք մասնավոր հատվածը ներկայացնում է, որ օգտվի պետության կողմից տրամադրվող գործիքակազմից:

«Շատ կարեւոր է, որ այդ ներդրումային ծրագրերը իրենց մեջ ներառում են ե'ւ օտարերկրյա, ե'ւ տեղական ներդրումներ: Այսինքն ակնհայտ է, որ կա տնտեսական աշխուժացում եւ հույս ունենք, որ հետագա քայլերը եւս կնպաստեն, որ այս աշխուժացումը Հայաստանում կշարունակվի»,-ընդգծեց Կարայանը:

Բացի այդ, ըստ նախարարի, եւս երկու հարց է ընդունվել կառավարությունում որոնք վերաբերում են մշակված եւ չմշակված ադամանդների լիցենզավորումը ծանուցման եղանակով փոխանակելու ավարտական փուլին, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել:

«Այդ համակարգով մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք ավելի հասցեական, տարիքային եւ այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին»,-իր խոսքն ամփոփեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ