News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Խորհրդային քիմիկոս Վիլ Միրզայանովը, որը համարվում է «Նովիչոկ» թունավոր նյութերի ընտանիքի ստեղծողներից մեկը, հայտարարել է, որ թույնն օժտված է մեծ հիդրոխոցելիությամբ, այսինքն ՝ իր հատկությունները կորցնում է ջրի հետ շփվելիս: Նա այս մասին ասել է«Կոմերսանտ FM»-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ անգլիական Սոլսբերիում ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման օրը մառախլապատ էր, օդը խոնավ: «Ես ձեզ կասեմ, թե ինչու Սկրիպալները չզոհվեցին, եւ նրանց շրջակայքի մարդիկ էլ առանձնապես չտուժեցին: Նրանք գնացել են ռեստորան, նրանց բացակայությամբ (ինչպես հաղորդվում է) դռան վրա քսել են А-234 խառնուրդով ժելե: Բանն այն է, որ երբ քսել են, սկսվել է հիդրոլիզի ռեակցիա՝ ջրի հետ նյութի ռեակցիան սկսվում է ակնթարթորեն: Եվ այս ընթացքում նյութի խտությունը հասցրել է նվազել, համենայնդեպս՝ մի քանի անգամ: Այս պատճառով նրանք դոզա են ստացել, բայց ոչ մահացու, քանի որ հաշվարկված խտությունը նվազել էր: Ըստ որում՝ նրանք չէ՞ որ վերադառնում էին, իսկ եթե այս զույգը ցերեկը չգար, նյութը մահացու ելքի համար արդեն անբավարար կլիներ: Ահա իմ պատասխանը նրանց, ովքեր ասում են, որ եթե դա «Նովիչոկը» լիներ, ապա զոհերի թիվն ավելի մեծ կլիներ, իսկ Սկրիպալները կմահանային: Այդ պայմաններում աս նյութը կարող էր կիրառել միայն ապուշը, որը ոչ մի բան չգիտի «Նովիչոկի» քիմիական հատկությունների մասին: Եթե այն ջրի մեջ գցես, մի քանի ժամ հետո այնտեղ նույնիսկ հետքեր չեն մնա, հասկանո՞ւմ եք: Ջրում ակնթարթորեն քայքայվում է: Եթե թթվային ջուր է, ապա մի քանի ակնթարթ, րոպե, եւ նյութը չկա»:

Նա հավելել է, որ մաքուր թույնը կարող էին պատրաստել միայն հատուկ լաբորատորիայում եւ բարձր որակավորման կենտրոնում: Նրա կարծիքով՝ դիլետանտը դա չէր կարող անել:

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել էր բրիտանական կառավարության վարկածը, որ Սկրիպալին եւ նրա դստերը թունավորել են «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…