News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում եւ թե´ Սփյուռքում:

Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման եւ առկա մարտահրավերների հաղթահարման գործում եւ կարելին անել ի սեր եւ ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:

Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթեց, որ երկրի եւ ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:

Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար: Պրն. Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի եւ Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաեւ կարեւորեց Եկեղեցու համախմբող դերակատարությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը եւ տիար Արմեն Սարգսյանը խոսեցին նաեւ զանազան ծրագրերի մասին։

Հաջողություններ եւ արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարեւորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը եւ համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արորղակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահն այցելեցին Մայր Տաճար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը․ ճեմարանն ավարտեց 24 սան
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը...
Գարեգին Բ-ն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանին անցած տարածքներում հայկական ժառանգության պահպանման հարցը
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց վերջինիս…
Սիրիան ամեն ջանք գործադրում է հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Սիրիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նոր դեսպանին…
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ
Հանդիպման ավարտին Արտակ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Նորին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ իրավաբանական միության պատվիրակությանը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Վարպետյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ կազմակերպության նպատակն է տարբեր միջազգային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ