News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ավարտվել է իրենց ծրագրի առաջին փուլը, եւ վաղվանից սկսվելու են քաղաքացիական խաղաղ անհնազանդություններ։

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ հայտարարվում է կամավորների ցուցակագրում ՝ հետիոտների, ավտոերթի մասնակցողների եւ հեծանվորդների, քանի որ վաղվանից սկսվում են ակտիվ գործողություններ։

Ի դեպ, Փաշինյանը նաեւ նշեց, որ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ-ն նիստը Ազգային ժողովի չի տեղի ունենալու, այդ իսկ պատճառով վարորդներին կոչ է անում  ցուցակագրվել:

Նշենք, որ լրատվամիջոցներում շևջանառվող որոշ տեղեկությունների համաձայն ԱԺ ապրիլի 17-ի նիստը տեղի է ունենալու Հրազդան քաղաքում` մարզպետարանի դահլիճում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ