News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքում է իշխող կուսակցությունից դուրս գալու մասին լուրերը, սակայն միաժամանակ չի կոնկրետացնում որոշ հարցերի հանդեպ իր դիրքորոշումը, ինչից էլ Հանրապետական կուսակցությունը անում է իր հետեւությունները։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման բազմանշանակ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։

Խոսելով Հանրապետական  եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների տարբերությունների մասին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն իր առանձին կուսակցական գիծը չի տանում, այլ հետեւում է համապետական քաղաքականությանը։ «Մենք պետական քաղաքականություն ենք վարելու նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվենք ընդդիմադիր շարքերում, քանի որ մենք պետականամետ քաղաքական ուժ ենք»,- խոստացավ Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն ՀՀԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստանը» հետեւում է սեփական քաղաքական կուրսին։ «Օրինակ, ԲՀԿ-ն ասում է, որ իրենց համար առաջնային են Եվրոպայի, հետո միայն՝ Ռուսաստանի հետ կապերը, իսկ ՀՀԿ-ն ասում է, որ առավել կարեւոր է Ռուսաստանի, նոր միայն Եվրոպայի հետ համագործակցությունը։ Կարծում եմ, սա ավելի շուտ բառախաղ է»,- հավաստիացրեց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքական ուժերը, որոնք նպատակ ունեն մեծամասնության հասնել առաջիկա ընտրություններում, արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզչությունը։ «ՀՀԿ-ն եւս ակտիվացնում է իր գործունեությունը»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ ՀՀԿ-ն ամեն դեպքում առաջինն է լինելու։

Խոսելով երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է անի հնարավոր ամեն բան, որպեսզի զսպի գնաճը։ «Կառավարությունն այդպիսի ծրագիր ունի եւ այս տարի անպայման կիրականացնի այն»,- ասաց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ