News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում այն բոլոր խնդիրները, որ կան, իսպառ վերացվելու են եւ մեր երկիրը նմանվելու է դրախտի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, մեր արյունահոսող վերքն արտագաղթն է, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, ուղղակի մեր պարագայում, քանի որ մենք քիչ ենք, դա շատ ցավոտ է անդրադառնում. «Բացի դրանից, մեր ներուժը կարող է հասնել մի այնպիսի կետի, որ բավարար չլինի ապահովել նույնիսկ մեր սահմանների պաշտպանությունով։ Սա կա, ու սա նաեւ ներքաղաքական ու իրական հակառակորդների ցանկությունն ու նպատակադրումն է»:

Վարչապետի թեկնածուն նշեց, թե ինչի է հասել Հայաստանը վերջին 10-11 տարիների ընթացքում, փորձելով հակազել նրանց, որոնք ասում են, որ ՀՀ տնտեսությունը ձախողվել է:

«ՀՆԱ-ն 2007 թ-ի սկզբին 2 տրլն 656 մլրդ դրամ էր կազմում, 2017 թվականի ավարտին 5 տրլն 580 մլրդ դրամ։ Այսինքն մեր ՀՆԱ-ն այդ ընթացքում աճել է 2,1 անգամ:

ՀՆԱ-ն ամերիկյան դոլարով եղել է 6 մլրդ 385 մլն դոլար, այժմ 11 մլրդ 560 մլն դոլար է. աճը 1,8 անգամ:  Մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն եղել է 849 հազար դրամ, հիմա 1 մլն 873 հազար դրամ, աճը 2,2 անգամ: 

2007 թվականի հունվարի 1-ին Հայաստանի առեւտրային բանկերում եղել են դրամական ավանդներ ֆիզիկական անձանց կողմից 143,6 մլրդ դրամ, իսկ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում այդ ավանդների փողային քանակը կազմել է 1 տրլն 553 մլրդ դրամ։ Այսինքն մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են, ու որպեսզի չխոսեն այն մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող պահում կամ ավանդ դնում բանկերում, նշեմ, որ այդ 1 տրլն 553 մլրդ դրամի ճնշող մեծամասնությունը մինչեւ 7 մլն դրամ ավանդներն են։ 1 մլն ՀՀ քաղաքացի ունի ավանդ: Սրանք թվեր են, որից չենք կարող խուսափել»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց նաեւ, որ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված էր 333 հազար ավտոմեքենա, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 616 հազար ավտոմեքենա:


Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)

Մենք ցանկանում ենք երկրի ղեկին տեսնել հենց նման մարդու. Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը. Սերժ Սարգսյան

ԱԺ-ում Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավորների հարցերին (վիդեո)

Թաքնված կառավարում իրականացնելը սխալ է, դա փախուստ կլիներ պատասխանատվությունից. վարչապետի թեկնածու

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան

Ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր եւ անակնկալ չէր. Սերժ Սարգսյանը՝ պատերազմի դասերի մասին (ուղիղ)

Համաձայն չեմ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. Սերժ Սարգսյան

Դժգոհ լինել՝ չի նշանակում ըմբոստանալ. Սերժ Սարգսյան

Չեմ կարող հայտարարել, որ տեսանելի ապագայում մեր երկիրը նմանվելու է դրախտի. Սերժ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ