News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, ԱԺ-ում այսօր հարցը քննարկվում է հետեւյալ կերպ՝ Հայաստանի իշխանության ղեկը Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանձնելու հարցը։ «Առաջին անգամ վեց տարվա մեջ վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը, եւ կարող ենք հարցեր տալ, ելույթներ տալ։ Մինչ այսօր ով եկել է, կապ չեն ունեցել ոչ մի բանի հետ։ Մենք Հայաստանում ունենք ֆեյք պաշտոնյաներ։ Ֆեյք-ինստիտուտներ։ Ունենք իրավիճակ, երբ թիվ մեկ պաշտոնյային կարող ենք հարցեր տալ»,- ասել է Մարուքյանը եւ հավելել. «Ձեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում չանեք։ Ինչքան բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել։ Լավ բան չի ստացվում ձեր մոտ։ Վերջին անգամ Հայլուր» երբ եք նայել, այդ հաղորդումը ձեզ դուր է գալիս։ Ձեր առողջապահության նախարարը ամեն օր անհանգստացնում է բնակչությանը. Տրանսպորտի նախարարի համար թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է։ Որտեղի՞ց եք դուք գտնում այդ մարդկանց»։

Մարուքյանը անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհին, նշել, որ պաշտոնյաները գոհ ու կուշտ են, իսկ ճանապարհը չկա։ «Պրոբլեմը նրանում է, որ բոլորը գիտեն, դուք ոչ մի բան չեք փոխելու։ Դուք շարունակելու եք պահպանել այս համակարգը եւ այս մարդկանց։ Միակ տուժողը Գալուստ Սահակյանն է, ուրիշ փոփոխություն չենք տեսնում։ Դուք, վստահ եմ, որ նշանակելու եք նույն նախարարներին։ Դուք ելույթ եք ունեցել, ասել դեմ եք խորհրդարանական համակարգին։ Եթե հակակշիռներ լինեին, այս խորհրդարանում հարցեր կլուծվեին։ Այստեղ ինչ քննարկում են, մարդիկ նայում են ձեր նկարին։ Մենք դեմ ենք ձեր երրորդ պաշտոնավարման ժամկետին։ Ձեզ ասելու ենք, թե ինչ է կատարվում։ Կա երկու աշխարհ, ձեր աշխարհը, եւ աշխարհ, որտեղ մենք ենք ապրում։ Դուք շրջապատել եք ձեզ մարդկանցով, որոնք չեն ասում, թե ինչ է կատարվում։ Կամ ասում են, դուք փոփոխություններ չեք անում։ Սա ֆեյք պառլամենտական համակարգ է»։

Մարուքյանը նաեւ անդրադարձել է բողոքի ցույցերին։ «Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, ու դուք ժամեր անց դառնում եք ՀՀ վարչապետ։ Այդ սահմանադրությամբ ոստիկանապետը ուղղակիորեն ենթարկվում է։ Մեկի քթից արյուն եկավ, ձեզ են մեղադրելու։ Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի այնպես անել, որ ուժ չկիրառվի ցուցարարների նկատմամբ»,- նշել է Մարուքյանը։ Նա հիշել է Անդրիաս Ղուկասյանին, տոնածառի համար դատապարտված Գեւորգ Սաֆարյանին, նշել, որ նրանք եւ այլ անձինք նստած են իրենց քաղաքական հայացքների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ