News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իսլամական պետության» ահաբեկչական խմբի պարագլուխը, որը Ռոստովի շրջանում ահաբեկչություն էր պլանավորում, կալանավորման պահին գործի է դրել պայթուցիկը եւ զոհվել, խմբավորման եւս երեք անդամի հաջողվել է կալանավորել, հաղորդում է ՌԲԿ–ն։ 

Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբի գործունեությունը, որոնք գործում էին Սիրիայից եկած գործակալների ցուցումներով։

Անվտանգության դաշնային ծառայության Հանրային կապերի կենտրոնը հաղորդել է, որ զինյալները մի շարք ահաբեկչական գործաղություններ էին պլանավորում Ռոստովի մարզում։ 

Հատուկ ծառայությունների  աշխատակիցները հայտնաբերել են հրազեն, ներառյալ AK-74 ինքնաձիգ, զինամթերքը, պատրաստի ինքնաշեն ռումբ, ինչպես նաեւ կապի միջոցներ եւ ԻՊ ահաբեկչական գործունեության քարոզչության մասին տեղեկատվությամբ էլեկտրոնային կրիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ