News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը ոստիկաններով շրջափակված ԱԺ–ում նորմալ քաղաքական գործընթաց է, որը հարիր է աշխարհի շատ երկրներին, իսկ ոստիկանները փողոց են դուրս եկել ցուցարարների անվտանգությունն ապահովելու համար։  Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ–ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով փողոցներում ընթացող բողոքի ցույցերին՝ նա նշեց, որ պետական շենքերի շրջափակումն անընդունելի է։ «Ուրիշ բան է երթեր, ցույցեր անելը, բայց բողոքները պետք է լինեն հիմնավորված։ Անընդունելի է նաեւ հեղափոխությունը, որի հիմքը ես չեմ տեսնում։ Հեղափոխություն կարող են անել 2022 թվականին Սահմանադրությամբ»,–հավելեց նա։

Իսկ ոստիկանների գործելաոճի մասին Վահրամ Բաղդասարյանը  կարծիք հայտնեց, որ նման համբերատարություն աշխարհում ոչ մի ոստիկանի մոտ չի նկատվել։

Այսօր` ապրիլի 17-ի վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 59-ն է:

Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր կրկին Փաշինյանն ու կողմնակիցները փակել են Երեւանի կենտրոնական մի քանի փողոցներ, արգելափակել որոշ պետական շենքերի մուտքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ