News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից պահանջել է արագ ընդունել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան ամերիկյան հասարակությունից հեռացնել բռնությանը հակված օտարերկրյա հանցագործներին: Այս մասին ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նախագահը գրել է իր Twitter- ում:

ԱՄՆ Գերագույն դատարանը «ոչ սահմանադրական եւ աղոտ» է անվանել այն օրենքը, որը ներգաղթյալների լուրջ հանցագործությունների համար դատապարտվածների արտաքսում է նախատեսում»,-նշվում է դատարանի որոշման մեջ:

«Այսօրվա դատարանի որոշումը նշանակում է, որ Կոնգրեսը պետք է փակի այն բացերը, որոնք խոչընդոտում են վտանգավոր ներգաղթյալ հանցագործների արտաքսումը, այդ թվում այն անձանց, ովքեր հանցագործություն են կատարել ծանրացուցիչ հանգամանքներով: Սա հասարակական անվտանգության ճգնաժամ է, որը կարող է Կոնգրեսը ուղղել: Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը պետք է արագ օրենսդրական փոփոխություններ կատարեն, որոնք թույլ կտան ամերիկյան հասարակությունից հեռացնել բռնությանը հակված օտարերկրյա հանցագործներին», —Twitter-ում գրել է Թրամփը:

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունն արդեն հայտարարել է, որ դատարանի որոշումը խանգարում է դաշնային իշխանություններին հանցագործներին արտաքսելուց եւ երկիրը հանցագործների համար ապահով ապաստարան է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ