«Ռոսկոմնադզորը» արգելված կայքերի ռեեստրում է գրանցել Azure հարթակի մի քանի տասնյակ հազար IP-հասցեներ, որոնք պատկանում են Microsoft ընկերությանը, փոխանցում է Meduza-ն։
Azure-ի օգնությամբ Microsoft ընկերության օգտատերերը կարող են պահպանել տվյալները, օգտագործել այն ինտերնետ նախագծերի տեղադրման եւ ալգորիթմների հետ աշխատանքի համար:
«Ռոսկոմնադզորը» ապրիլի 16-ից արգելված կայքերի ռեեստրում է գրանցել ավելի քան 18 միլիոն IP-հասցեներ, որոնք պատկանում են խոշորագույն Google, Amazon եւ Digital Ocean հոսթինգ պրովայդերներին։
Սա արվում է Telegram մեսենջերն արգելափակելու նպատակով՝ համաձայն Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի վճռի։ Սակայն մեսենջերը ռուսական օգտատերերի մեծամասնության մոտ շարունակում է աշխատել։