Սիրիայի իշխանությունները դեռեւս կարող են «քիմիական հարձակում իրականացնել, բայց միայն սահմանափակ մակարդակով»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Քեննեթ Մակենզին, փոխանցում է AFP-ն։
Նրա խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի տարբեր օբյեկտներում պահպանում է «մնացյալ» քիմիական ներուժը։ «Նրանք ապագայում հնարավորություն կունենան սահմանափակ հարձակում իրականացնել»,-նշել է նա՝ հավելելով, որ նոր հարձակման մասին տեղեկություն չկա։