News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել է Երեւան՝ In Tour Expo միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու համար: Ցուցահանդեսի շրջանակներում բլոգերը զրուցեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, պատասխանեց իր այցի նպատակների եւ Ադրբեջանում անցյալ տարի տեղի ունեցած ձերբակալությունների մասին հարցերին:

«Ինձ հրավիրել են այս ցուցահանդեսին՝ Հայաստանով եւ ամբողջ աշխարհով իմ ճամփորդությունների մասին պատմելու համար՝ թե ինչպես տոմսեր գնել, ինչպես ազատ լինել եւ ճանապարհորդել աշխարհով մեկ»,- ասաց բլոգերը:

Երեւանից Ալեքսանդր Լապշինը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ ելույթ կունենա ԵԽԽՎ նիստին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ: «Դատական հայցը ՄԻԵԴ ներկայացվել է մեկուկես ամիս առաջ: Այժմ, որքանով որ ինձ հայտնի է ֆրանսիացի փաստաբաններից, այն քննարկվում է, եւ կարող է որոշ ժամանակ պահանջվել՝ գուցե մեկ կամ երկու տարի»,- հայտնեց Լապշինը: Պատասխանելով հարցին՝ արդյոք նա հույս ունի, որ արդարացի արդյունքը լինի, բլոգերը նշեց. «Ես հույս չունեմ, ես չեմ կասկածում: Մենք նրանց մեղադրում ենք Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու, իմ իրավունքների խախտմամբ, արտահանձման կանոնների խախտմամբ անօրինական կալանքի եւ ազատազրկման համար»:

Ստրասբուրգում Ալեքսանդր Լապշինը կպատմի, թե ինչպես են նրան 7 ամիս շարունակ պահել մենախցում, ինչը մարդու իրավունքների խախտում է, թե ինչպես նրան ծաղրանքի ենթարկել, զրկել արտաքին աշխարհի հետ կապից, ինչպես են վերջինը օրը՝ Լապշինի մոր ծննդյան օրը, մենախցում հարձակվել նրա վրա, ծեծի ենթարկել, խեղդել, ջարդել ատամը, կողերը, ենթալեզվային ոսկորը: Հետո, երբ անգիտակից վիճակում է եղել, կապե են գոտուց եւ կախել զուգարանում, որպեսզի հետո ԶԼՄ-ների հայտարարեն, որ ես կախվել եմ. «Որքանով որ ես հասկանում եմ, հատուկ ընտրել են հենց այդ օրը: Հետո ինձ անմիջապես ներում շնորհվեց Իլհամ Ալիեւի կողմից, եւ այս մաբողջ ներկայացումը բարեբախտաբար ավարտվեց տուն վերադառնալով»:

Լապշինի խոսքով՝ ապօրինի ձերբակալության այս ողջ պատմությունը պաշտոնապես կապված էր Լեռնային Ղարաբաղ այցելության հետ: «Ֆորմալ առումով կապված է: Թեեւ ես հասկանում եմ, որ նրանք վիրավորված էին, որ ես՝ լինելով «սեւ ցուցակում», եկել եմ Բաքու: Հենց նրանք էին 2016 թվականի հունիսին ինձ հրավիրել Formula-ի լուսաբանման համար՝ մոռանալով, որ ես «սեւ ցուցակում» եմ:

Երբ ես այնտեղ գնացի, նրանք հանկարծ հասկացան, թե ինչ ծիծաղելի վիճակում են հայտնվել, ցույց տվեցին, որ հատուկ ծառայությունները ոչինչի պետք չեն: Սակայն պատժել որոշեցին ոչ հատուկ ծառայություններին, այլ՝ ինձ»,- նշել է բլոգերը: Բաքու նա ժամանել էր ուկրաինական անձնագրով, եւ ադրբեջանական հատուկ ծառայությունները չեն կարողացել նույնականացնել այն: «Բացարձակապես օրինական անձնագրեր են: Ուկրաինական անձնագրքում Ալեքսանդր անունը «O»-ով է գրված, եւ՝ ոչ այն պատճառով, որ ես այդպես էի ուզել, դա ընդամենը ուկրաիներների կանոններ են, ինչի մասին Ադրբեջանում գաղափար անգամ չունեին»,- բացատրեց Ալեքսանդր Լապշինը:

Պատմելով ադրբեջանական բանտում գտնվելու մասին՝ բլոգերը նշեց, որ շատ դժվար էր. «Ես հասկանում էի, որ ընկել եմ դաժան տոտալիտար պետություն, որը ղեկավարվում է կլանների կողմից, որոնք նավթի համար պայքարում են, ինչպես շները՝ ոսկորի համար, փորձում են միմյանց հեռացնել իշխանությունից:

Ես հասկանում էի, որ նրանք կփորձեն օգտագործել ինձ ներքին պայքարի, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի՝ հայտնի պատճառներով խարխլված իմիջի ամրապնդման համար եւ Ադրբեջանի բնակչության ամենահասարակ եւ չկրթված շերտերին ցույց տալու համար, որ նա ուժեղ առաջնորդ է եւ կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի կամ ԵՄ-ի կարծիքը: Ես միշտ մտածում էի, որ մեր եւ ձեր նախնիները Ցեղասպանությունն ու Հոլոքոսթ են վերապրել, եւ հասկանում էի, որ եթե նրանք կենդանի եւ ստափ մտքով են մնացել՝ իրենց պետությունները կառուցելու համար, ես, հավանաբար, կվերապրեմ Ադրբեջանը»:

«Կնոջս հետ տեսակցություն թույլ չէին տալիս, բայց աջակցության մասին տեղեկությունները հասնում էին Բաքվում Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպանատների միջոցով, ինչի համար նրանց անչափ շնորհակալ եմ: Այդ ամբողջ ժամանակ նրանք ինձ հետ կապի մեջ էին, հասնում էին տեսակցությունների, Ադրբեջանի ԱԳՆ բողոքներ էին գրում, երբ նրանք մերժում էին տեսակցությունները: Նրանք տեղեկություն էին հաղորդում, որ Հայաստանում ինձ սատարող ցույցեր են ընթանում, եւ ոչ միայն Հայաստանում՝ Նյու Յորքում, Բուենոս Այրեսում եւ այլ քաղաքներում: Ես հասկանում էի, որ մենակ չեմ, եւ հավանաբար, ամեն ինչ լավ կավարտվի,- հավելեց բլոգերը: - Ես հրաշալի հասկանում եմ, որ նրանք ամեն ինչ մշտադիտարկման են ենթարկում՝ ինչ եմ գրում եւ ասում, այդ թվում՝ այս պահին, ու կմտածեն՝ ինչպես արձագանքեն իմ ասածին: Իմ կարծիքով՝ թող նրանք ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսներ ծախսեն, իմ դեմ պայքարում որքան շատ ռեսուրսներ ծախսեն, այնքան քիչ զենք կգնեն»:

Բաքվի կողմից ճնշման հնարավորության վերաբերյալ Ալեքսանդր Լապշինը ենթադրեց, որ այնտեղ հիմա աշխատանք են անցկացնում ԵՄ-ում ինչ-որ լոբբի ստեղծելու համար, որպեսզի որեւէ կերպ խափանեն իր մասնակցությունը մամուլի ասուլիսներին, որոնք հիմա կանցկացվեն Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Հարավային Ամերիկայում: «Ինչ-որ կերպ կմշակեն ՄԻԵԴ նկատմամբ կոռուպցիոն սխեմաները, այսինքն՝ ես գիտեմ, որ նրանք դրանով զբաղվում են, սակայն հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն խափանել»,- նշեց նա: Ի պատասխան հարցին՝ չի՞ վախենում արդյոք հաշվեհարդարի կրկնողությունից, Ալեքսանդր Լապշինը նշեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւն ինձ սպանելու հրաման կտա: Դա չափից ավելի ոչ պրագմատիկ կլիներ նույնիսկ այդպիսի ոչ հեռատես քաղաքական գործչի համար: Սակայն, անշուշտ, վտանգ կա, որ ինչ-որ շարքային Մամեդ, որը կարծում է, թե կարող է օրենքն իր ձեռքը վերցնել, մոտենալ եւ դանակով հարվածել ինչ-որ տեղ Մոսկվայում կամ Կիեւում: Այսինքն՝ ես ջանում եմ զգույշ լինել»:

Լրագրողները չշրջանցեցին նաեւ Երեւանում ծավալվող իրադարձությունները: «Ես հեռու եմ քաղաքականությունից: Սակայն այնպիսի տպավորություն է, որ սա Մայդան չէ, ես չտեսա վայրագություն եւ բռնություն: Գիտեմ, որ կան տուժած մարդիկ, որոնք հիվանդանոցում են հայտնվել, սակայն սա բացարձակապես ուկրաինական մայդանը չէ: Տեսնում եմ, որ մարդիկ ցանկանում են ինչ-որ բան փոխել, բայց դա չի նշանակում, որ ես որեւէ մեկին աջակցում եմ: Շնորհակալություն եմ հայտնել Նիկոլ Փաշինյանին, որն իմ պաշտապանության ցույցին է մասնակցել Բելառուսի դեսպանատան դիմաց, եւ դրա համար նրան անձամբ շնորհակալություն եմ հայտնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ