News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի հավաքականի նախկին երեք ֆուտբոլիստներ, բազմաթիվ հայտնի անձինք աջակցում են ցուցարարներին։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, հատուկ նամակով իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, նախկին խաղացողներ Ռոբերտ Արզումանյանը, Լեւոն Փաչաջյանը։

Ըստ Փաշինյանի, աջակցում են նաեւ դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արման Նշանյանը, իսկ դերասան Սարգիս Գրիգորյանը Սերժ Սարգսյանին հորդորել է հրաժարական տալ։

«Մեզ միացել են նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը, Էմփիրեյ խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը, դերասան Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը, օպերային երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, Սարգիս Հակոբյանը»,- նշել է Փաշինյանը։

Հրապարակում հավաքվածները սկսել են վանկարկել՝ Հենո, միացի։ «Ձեր մտքերի ընթացքն ինձ դուր է գալիս, Հենրիխ Մխիթարյան, նայի՝ ինչ է կատարվում Երեւանում»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ