News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը կարգադրել է 20 օրվա ընթացքում Boeing-737-երի շարժիչների արտահերթ ստուգում անցկացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս միջոցառումը կապված է Southwest Airlines  ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ՝ շարժիչներից մեկի բռնկման պատճառով։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 20 օրվա ընթացքում ուլտրաձայնային դեֆեկտասկոպի պետք է ենթարկվեն այն շարժիչները, որոնց միջոցով 30 հազար թռիչքներ ու վայրէջքներ են կատարվել։ CFM International ընկերության տվյալներով՝ այդ ստուգումը կվերաբերի 352 շարժիչների ԱՄՆ-ում եւ 681-ն էլ մնացյալ երկրներում։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Southwest Airlines ընկերության ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիլադելֆիայի օդանավակայանում, քանի որ շարժիչներից մեկը սկսել է այրվել։

Փենսիլվանիայում ինքնաթիռի անձնակազմի կապիտանը կարողացել է կանխել Boeing-ի անկումը

Ֆիլադելֆիայի օդանավակայանում շարժիչի պայթյունի հետեւանքով մի կին զոհվել է, եւս 20 մարդ տուժել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ