News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ափսոսում է Բոլշոյ թատրոնի դերասաններին ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրելուց հրաժարվելու առնչությամբ, որը տանում է զգալի դժվարությունների գործնական, մշակութային, մարզական եւ նույնիսկ ընտանեկան կապերի պահպանման հարցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկու օր առաջ մենք մատնանշում էինք Ռուսաստանում ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրման ցավալի իրավիճակը, որն արհեստականորեն ստեղծել էին ԱՄՆ իշխանությունները։ Ահա նոր ցավալի օրինակ՝ Մոսկվայի  Բոլշոյ թատրոնի դերասաններին ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրման մերժում։ Ամեն ինչ սրան չէր հասել նույնիսկ սառը պատերազմի տարիներին։ Մնում է միայն ափսոսանք հայտնել Վաշինգթոնի այս քաղաքականության համար»,-նշված է գերատեսչության կայքում։

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը հերքել էին, որ «Աերոֆլոտ» ավիաընկերության անձնակազմը չի կարողանում գրանցվել վիզայի հարցազրույցի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ