News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Տափերական գյուղում մի խումբ ցուցարարներ փակել են դեպի Երեւան տանող մայրուղին։

Ժամանել են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, մեծ թվով ոստիկաններ։

Ցուցարարները բողոքել են Նոր Կյանք գոյւղի գոյւղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանի եւ յոթ այլ անձանց բերման ենթարկելու դեմ։ Ոստիկանները մի պահ փորձել են ուժով բացել ճանապարհը, սակայն չեն կարողացել։

Ժամանել է նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, վերջինս հայտնել է, որ ոստիկանական բաժնում հանդիպել է Գարիկ Սարգսյանի եւ մյուս բերման ենթարկվածների հետ։ Արտաշատի ոստիկանությունը համաձայնվել է ազատ արձակել բերման ենթարկվածներին, եթե ճանապարհը բացվի։ Ըստ Սարգսյանի, դրանից հետո Սարգսյանն ու մյուսները կկարողանան մեկնել Երեւան՝ մասնակցելու հանրահավաքին։

«Գյուղացիները հազիվ հավաքվել են, խաղողից են խոսում»,- կատակել է մարզպետը։

Ցուցարարներին ֆեյսբուքով դիմել է նաեւ Գարիկ Սարգսյանը, նշել, որ իր դեմ քրգործ կա հարուցված, բայց իրեն ստորագրությամբ ազատ կարձակեն։ Նա կոչ է արել բացել ճանապարհը։

Նշենք, որ առավոտից Երեւանում եւ հանրապետության տարբեր բնակավայրերում տասնյակ ճանապարհներ են փակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ