News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքացիներին եւ ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ է անում միասնաբար պահպանել հավասարակշռությունը եւ զգոնությունը, չդիմել պատասխան բռնության եւ երբեք չհանձնվել համընդհանուր պայքարում:

Կուսակցության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր՝ ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիների ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ, մասնավորապես, նրա հրաժարականի համար:

Բռնաճնշումները Հայաստանի քաղաքացիների (նաեւ լրագրողների) նկատմամբ, որոնք շաբաթների ընթացքում ամբողջ երկրով մեկ ցույցեր են իրականացրել՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության ոգուն եւ տառին ամբողջությամբ համարժեք, հանդիսանում են Հայաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ արդեն վերջերս Եվրամիության առջեւ ստանձնած միջազգային պարտավորությունների կանխամտածված եւ արհամարական համապարփակ խախտում:

Տարիների ընթացքում` հերթափոխ փուլերում, «Ժառանգություն» կուսակցությունը, որը նույնպես ԵԺԿ-ի գործընկերն է, եւ նրա անդամները թե՛ առաջնորդել եւ թե՛ իրենց համեստ մասնակցությունն են ունեցել այն տեւական պայքարին, որպեսզի  Հայաստանը վերածենք ազատ, արդար, ինքնիշխան եւ իրավական անդամ միջազգային հանրության: Մեկը մյուսի հետեւից գողացված ընտրությունները, փտախտը եւ կոռուպցիան, բազմաթիվ քաղբանտարկյալները եւ այժմ պարոն Սարգսյանի եւ նրա կուսակցության փորձը` հավերժացնելու իր իշխանությունը սահմանադրական խարդախ փոփոխությունների միջոցով, արդյունքում հայ հանրությանը հանգեցրել է  աննախադեպ պայթունավտանգ այս կետին:

Մենք պահանջում ենք. 1) ձերբակալված բոլոր համաքաղաքացիներին անհապաղ ազատ արձակումը, 2) Հայ ժողովրդի եւ մարդկայնության դեմ այս հանցագործության համար պատասխանատու բոլոր պաշտոնյաների դատապնդումը, 3) Սերժ Սարգսյանի  հրաժարականը եւ ժամանակավոր կառավարության նշանակումը եւ 4) արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ անցկացումը՝ աշխարհի ամենաբարձր մակարդակին համապատասխան:

Հայ Դատը ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումն ու փոխհատուցումն է կամ Արցախի Հանրապետության ճանաչումն ու ամբողջականությունը: Հայ Դատը, որպես իրավունքների աղբյուր, նշանակում է արդարություն նաեւ Տանը:

Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին եւ ընդդիմադիր բոլոր ուժերին՝ միասնաբար պահպանել հավասարակշռությունը եւ զգոնությունը, չդիմել պատասխան բռնության եւ երբեք չհանձնվել մեր համընդհանուր պայքարում, որն անխուսափելիորեն բերելու է Նոր Հայաստանի ծննդին:

Առաջնորդները եւ չարագործները գալիս են ու գնում, իսկ Ազգը իր հավաքականության մեջ հավերժ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ