News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի տեսակ դժվար է պատասխանել պահանջին, երբ վերջնագիրը մինչեւ վերջ հստակ չէ: Այս մասին ապրիլի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով երկրի իրավիճակի կարգավորման հնարավոր ուղիների մասին հարցին:

Նրա խոսքով՝ վերջնական տարբերակը կունենա նա, ով այս ամենը նախաձեռնել է: Ըստ որում՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ բողոքի շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, մտքում միայն մեկ տարբերակ ունի: «Կարեւոր է, որ նա ազդակներ ուղարկի՝ տեսանելի կամ ավելի լավ է անտեսանելի»,- նշեց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ հրապարակը չի իշխանությունը ձեւավորում: Նրա խոսքով՝ եթե Փաշինյանն առաջընթացին օգնող քայլեր ունի, թող դրանք ներկայացնի, իշխանությունները պատրաստ են դրանց քննարկմանը: Բայց հարցի՝ «իշխանությունը տվեք»  դրվածքը անարդյունավետ է:

Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծեց, որ ցանկացած հասարակական ակցիա անհետք չի մնում: «Էկեկտրիկ Երեւանը», «Սասնա ծռերը», մարտի 1-ի ողբերգությունը կամ 1996 թվականի հանրահավաքները, Ազգային ժողովի գրավումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը սպիներ են թողել եւ միաժամանակ ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլեր են եղել: Ի վերջո՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո  Եվրոպայի համագործակցությամբ օրենսդրությունը բարելավվել է: Այն ավելի առաջավոր է, քան այն երկրների օրենքները, որոնցից մենք օրինակ ենք վերցնում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ջանալ զգացմունքներին չտրվել: «Ամենասարսափելին ստեղծված իրավիճակում միավորներ հավաքելն է»,- նշեց նախարարը՝ դրական արտահայտվելով երեկվա հանրահավաքների կազմակարպման մասին այն իմաստով, որ նրանք թույլ չտվեցին տարբեր քաղաքական ուժերի կողմից ամբիոնն օգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ