News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ադըյաման (երկրի հարավ-արեւելք) նահանգում տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 19 մարդ: Այս մասին հայտնել է նահանգապետ Նաջի Քալքանջին, փոխանցում է Hurriyet-ը:

Նրա խոսքով՝ երկրաշարժի ժամանակ ոչ ոք չի զոհվել, սակայն խուճապի հետեւանքով առնվազն 19 մարդ է տուժել: Բժիշկները նրանց մոտ ջլերի գերձգում ու սալջարդեր են ախտորոշել: Նրանք ինքնուրույն են դիմել հիվանդանոցներ կամ շտապ օգնություն կանչել:

NTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ Սամսատ քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ մերձակա գյուղերում որոշ շենքեր մեծապես վնասվել են: Տեղական դպրոցներում դասերը դադարեցվել են:

Թուրքիայի վարչապետին առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 3:34-ին: Այնուհետեւ գրանցվել է ավելի քան 10 հետցնցում՝ 1,0-ից մինչեւ 3,2 մագնիտուդ հզորությամբ: Սամսատի մոտ 9:09-ին տեղի է ունեցել եւս մեկ՝ 4,0 մագնիտուդով երկրաշարժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ