News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երբ Hyperloop-ի արագընթաց տրանսպորտը իրականություն դառնա եւ սկսի միավորել քաղաքներն ու երկրները, մեր առօրյա կյանքում շատ բան կփոխվի, իսկ հեռավորությունը նշանակությունը կկորցնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Hyperloop Transportation Technologies (HTT) ընկերության գլխավոր տնօրեն Դիրկ Ալբորնը:

«Հարց տվեք ձեզ՝ եթե կարող եք երկու քաղաքների միջեւ շատ արագ տեղաշարժվել, դա ձեր կյանքն ինչպե՞ս կփոխի: Իմ երեխաներն, օրինակ, ինձնից հեռու են ապրում: Եթե ես նրանց մոտ կարող եմ հասնել ընդամենը 15 րոպեում, այլ ոչ թե 3 ժամում, ապա ես կկարողանամ նրանց ամեն օր այցելել»,- ասաց Դիրկ Ալբորնը:

Այլ քաղաքներում բնակվող հարազատներին ավելի հաճախ այցելելու հնարավորությունն ամենեւին միակ առավելությունը չէ, որը կարող է Hyperloop-ը մարդկանց առաջարկել. քաղաքային կյանքի վրա եւս տեխնոլոգիան ներգործում է: Այսօր ժամանակակից ամբողջ կյանքն, ասես, կենտրոնացած է քաղաքների կենտրոններում՝ հենց այնտեղ են գտնվում շատ ընկերությունների գրասենյակները, մարդիկ էլ ձգտում են կենտրոնում բնակվել եւ պատրաստ են ահռելի գումարներ վճարել փոքր բնակարանների համար միայն դրանց տեղադրության համար: Սակայն եթե արվարձանից քաղաքի կենտրոն տարածությունն անցնելը կպահանջի ոչ թե ժամեր, այլ ընդամենը 10 րոպե, մարդկանցից շատերը պատրաստ կլինեն տեղափոխվել բնակվելու քաղաքից դուրս, այգի ունեցող մեծ տներ, ինչը, Ալբորնի խոսքով, դրական կազդի կյանքի որակի վրա: Այս ամենն առաջին հերթին կազդի  նաեւ անշարժ գույքի գների վրա, կօգնի «բեռնաթափել» քաղաքի կենտրոնը, ավելին՝ կարող է շատ բան փոխվել փոքր քաղաքներում. ավելի շատ մարդիկ կցանկանան ապրել այսպիսի քաղաքներում, իսկ աշխատանքի գնալ, օրինակ, մայրաքաղաք:

Հիշեցնենք, որ Hyperloop («գերհանգույց») գաղափարը պատկանում է ձեռներեց եւ ներդրող Իլոն Մասկին՝ SpaceX եւ Tesla Motors ընկերությունների հիմնադրին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Hyperloop-ը: Ուղեւորներով կամ բեռներով պարկուճները տեղաշարժվում են հողի մակերեւույթին հատուկ խողովակներով՝ չափից ավելի  նոսր օդի պայմաններում եւ ժամում ընդհուպ մինչեւ 1220 կմ արագությամբ: Ըստ որում՝ օդային բարձիկի էֆեկտի շնորհիվ պարկուճը խողովակի պատերին չի հպվում:

Այս գաղափարի իրականացման ուղությամբ ներկայումս աշխատում են Hyperloop One եւ Hyperloop Transportation Technologies ընկերությունները: Հիմա պարկուճի շարժման արագության ռեկորդը պատկանում է Virgin Hyperloop One մրցակից ընկերությանը, որին հաջողվել է զարգացնել մինչեւ 387 կմ/ժամ արագություն:

Hyperloop Transportation Technologies-ը ծրագրում է մոտ ապագայում Աբու Դաբի էմիրության սահմանին բեռնաուղեւորատար փոխադրումների առաջին կոմերցիոն կայանքը կառուցել, ինչպես նաեւ ինովացիոն եւ տուրիստական կենտրոններ: Շինարարությունը կընթանա մի քանի փուլով եւ կսկսվի 10-կիլոմետրանոց կայանքի կառուցմամբ, որն, ինչպես սպասվում է, հետագայում  կշարունակվի ԱՄԷ-ի սահմաններում եւ երկրի սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ