News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ էր քիչ առաջ։ Ցուցարարների մի մեծ խումբ փակել է Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, իսկ ոստիկանները փորձում էին բացել այն։ Իրավապահները մի ցուցարարի էին փորձում բերման ենթարկել, սակայն ցուցարարները փակեցին մեքենայի ճանապարհը։ Ի վերջո, իրավապահները ազատ արձակեցին երիտասարդին, որից հետո ոստիկանական մեքենային թույլատրվեց հեռանալ։

Այս տարածքում են նաեւ ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ, որոնք կանխեցին հնարավոր թեժացումը։ Նրանցից մեկը նշեց, որ ոստիկանները մասնակցել են նաեւ ապրիլյան պատերազմին եւ այսօր էլ, Աստված մի արասցե, եթե կարիք լինի, կգնան առաջնագիծ։ Այս պահին իրավիճակը հանդարտվել է, ճանապարհները փակ են մնում։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն էլ այս պահին շարժվում է Էրեբունի վարչական շրջանի փողոցներում։ Ցուցարարների մի խումբ էլ փակել է «Դալմա գարդեն մոլի» ճանապարհը։ Ոստիկանները բանակցում են ճանապարհը բացելու համար։

Բողոքի լայնածավալ ցույցեր են Երեւանի տարբեր փողոցներում, հանրապետության տարբեր վայրերում։ Այս պահին հանրահավաք է ընթանում Վանաձորի հրապարակում։

Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ արել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ