News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կեմերովոյի մարզի խորհրդարանի խոսնակ, շրջանի նախկին նահանգապետ Աման Տուլեեւը հայտարարել է, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կոնտրոնում ողբերգության համար մեղքի ոչ մի զգացում չունի, փոխանցում է «Ռոսբալտը»:

Կեմերովոյի մարզի խորհրդարանի խոսնակ, շրջանի նախկին նահանգապետ Աման Տուլեեւը կրկնել է, որ «Զիմնյայա վիշնյայի» ողբերգության համար մեղքի զգացում չունի: Դրանից բացի, նկարագրելով քաղաքացիների վերաբերմունքն իր անձի հանդեպ, նա բերել է Հիսուս Քրիստոսի ճակատագրի օրինակը, ում սկզբում պատիվների էին արժանացնում, հետո խաչեցին: Մինչ այդ խոսելով իր տարիքի մասին՝ Տուլեեւն իրեն համեմատել է Ռուզվելտի հետ:

Խոսնակը հերթական անգամ վստահություն է հայտնել, որ ինքը մեղավոր չէ «Զիմնյայա վիշնյայում» երեխաների զոհվելու համար: «Ես Աստծուց շատ եմ վախենում, շատ եմ վախենում Աստծուց եւ ինչպես սրբապատկերի առաջ ասում եմ՝ ոչ մի մեղք չունեմ: Ոչ մի: Իմ մեղքը միայն այն է, որ դա տեղի է ունեցել շրջանում, որի նահանգապետը ես էի: Ահա եւ իմ ամբողջ մեղքը»,- ասել է նա ТВМ-ի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ տվյալներով՝ դատախազությունը մի քանի տարի շարունակ արգելել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հակահրդեհային անվտանգության ստուգումները: Հարցաքննության ժամանակ Կեմերովոյի դատախազը հայտարարել էր, որ իրենք նման հրահանգներ են ստացել վերադաս ղեկավարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ