News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քուվեյթն արտաքսել է Ֆիլիպինների դեսպանին եւ հետ է կանչել Մանիլայում իր դեսպանին՝ կապված Քուվեյթում ֆիլիպինցի հավաքարարների եւ բանվորների նկատմամբ կոշտ վերաբերմունքի առնչությամբ երկու երկրների դիվանագիտական հարաբերություններում առաջ եկած ճգնաժամի հետ, գրում է АP-ն։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Քուվեյթում Ֆիլիպինների դիվանագիտական առաքելությունը զբաղվել է ֆիլիպինցի սպասավորներին Քուվեյթ անօրինականորեն բերելով։ Ֆիլիպինների դեսպանը պերսոնա նոն գրատա է հայտարարվել, նա պետք է լքի երկիրը մեկ շաբաթվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ