News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այս համաժողովրդական շարժումը կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ահա այն իրողությունը, որի հետ հրապարակում հավաքվածներս, ոստիկանության աշխատողները, բոլոր բնագավառների աշխատողները պիտի հաշվի նստեն։ Այս իրողությունը կայացավ, եւ կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասել է Միքայելյանը։

Նրա խոսքով, համախմբվածությունը պիտի հանգրվանի հասցնի օրորոցային խաղաղությամբ։ «Ոչ մի ոստիկան, որեւէ ծառայության աշխատակից իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա»,- ասել է Միքայելյանը։

Նա նշել է, թե տեղեկություններ ունի, որ ձերբակալվել են խաղաղապահ գումարտակի մի քանի անձինք, որոնք միացել էին շարժմանը։ «Այդ խաղաղապահները խաղաղության առաքելություն են իրականացրել իրենց երկրում։ Բաց թողեք նրանց»,- կոչ է արել ՔՊ վարչության նախագահը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ