News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


 Վաղը՝ ապրիլի 25-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը բողոքի գործողությունները սկսելու է ժամը 12-ից։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ

«Վաղը առավոտից նոր թափով եւ ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները։ Եւս մի քայլ ենք անում եւ ավարտին ենք հասցնում այս պատմությունը»,- ասել է նա եւ հավելել. «Ես ինքս գործողությունները կսկսեմ ժամը 12:00-ից, անելու են ճանապարհների, կամուրջների շրջափակում։ 80 բեռնատար է հավաքվել Երեւան-Սեւան մայրուղու վրա, եւ կոչ եմ անում մտնել Երեւան եւ շրջափակել բոլոր փողոցները, որ հնարավոր է շրջափակել։ Ինքս կսկսեմ Լամբադա կամրջի սկզբնամասից»։

Նա նաեւ կոչ է արել բոլոր վարորդներին՝ վաղը առավոտյան, ժամը 12:05-ից բոլոր մեքենաները ամբողջ հանրապետության տարածքում քսան րոպեով ուղղակի կանգնել եւ դադարեցնել երթեւեկությունը։

Իսկ ժամը 19-ին հավաքվում են հանրահավաքի Հանրապետության հրապարակում։

Այսքանով հանրահավաքն ավարտվեց եւ Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Նեմրա» խմբի համերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ