News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է, հինգշաբթի նա մեկնել է Փարիզ Ռուսաստանում համերգի չեղարկումից հետո։ Այս մասին հայտնել են երգչի ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հարցին, թե կմնա շանսոնյեն Փարիզի հիվանդանոցում, Ազնավուրի ներկայացուցիչը ասել է, որ նման անհրաժեշտություն չկա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 93-ամյա ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգը Սանկտ Պետերբուրգում չեղարկվել էր ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մեջքի հատվածում մկանների սպազմ։ 

Ազնավուրի շրջապատից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգի համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ, քանի որ երգչի այս տարվա գրաֆիկում ազատ տեղեր չեն եղել։ Նշենք, որ այդ համերգից հետո ապրիլի 28-ին  Մոսկվայում՝ Կրեմլյան պալատում նախատեսված էր երգչի ելույթը։ Դրա ամսաթվի հնարավոր տեղափոխման մասին ոչ մի հաղորդագրություն դեռեւս չկա։

Շառլ Ազնավուրի հոսպիտալացման պատճառը հայտնի է

Շառլ Ազնավուրը բուժումը կշարունակի Փարիզում

Շառլ Ազնավուրին տեղափոխել են հիվանդանոց

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ