News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված կարգով, բաժանորդներին նախապես տեղեկացնելով դրանց անցկացման վերաբերյալ:

Այս առնչությամբ, «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հիշեցնում ենք, որ որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 9:00-ից մինչեւ ապրիլի 27-ի ժամը 18:00-ն նախատեսված էր դադարեցնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների եւ թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

Ներմիացման աշխատանքների մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հեռուստատեսությամբ եւ զանգվածային այլ լրատվամիջոցներով բաժանորդներին տեղեացրել էր դեռ ապրիլի 25-ին: 

Աշխատանքներն ավարտվել են նախանշվածից շուտ՝ ապրիլի 26-ին, ինչից հետո մեկնարկել են գազաթողարկման աշխատանքները:

Հաշվի առնելով, որ աշխատանքներն ավարտվել են հայտարարված ժամկետից շուտ, բաժանորդների գազամատակարարման անվտանգ վերականգնման անհրաժեշտությունից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան աշխատողներն իրականացրել են բաժանորդների հրահանգավորում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվել է բացառապես վերը նշված թաղամասի գազազրկված բաժանորդների ստորագրմանը»:

Տպել
Ամենաշատ
Partner news