News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 26-ին, ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու Միկկելե քաղաքի եպիսկոպոս Սեպպո Հեկկինեին եւ Վերապատվելի Տիմո Ռոսկվիստին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ փոխադարձ այցելությունների շնորհիվ վերջին տաս տարիների ընթացքում ձեւավորված երկու Եկեղեցիների ջերմ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու առավել ամրապնդվել:

Իր հերթին Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Սեպպո Հեկկինեն շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար` ներկայացնելով Հայաստանի սրբավայրեր կատարած իր այցելություններից ստացած տպավորությունները:

Լյութերական Եկեղեցու եպիսկոպոսը վստահեցրեց Նորին Սրբությանը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած վերջին զարգացումների այս օրերին աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եկեղեցիների առջեւ ծառացած զանազան մարտահրավերներին եւ դրանց հաղթահարման ուղիներին: 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ