News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ճնճղուկները շատ երկար տարիներ ապրում են մարդկանց կողքին: Քաղաքում նրանց ներկայությունը նույնքան սովորական է, ինչպես կատուներինը կամ շներինը: Մեծ քաղաքների փոքրիկ փետրավոր բնակիչների որոշ «գաղտնիքների» մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանը:

Ճնճղուկները շատ արագ հարմարվող թռչուններ են: Նրանք սովորել են ամեն տեղից սնունդ հայթայթել, սովորել են  շենքերում բներ հյուսել: Ճնճղուկներն ապրում են բոլոր մայրցամաքներում: Դրանց մի մասը մարդը պատահական ձեւով է իր հետ բերել. նրանք մտնում էին նավերի ճեղքերը, այնտեղ էլ բներ հյուսում եւ ճանապարհորդում: Իհարկե այն երկրներում, որտեղ նախկինում ճնճղուկներ չկային, նրանք սկսեցին լուրջ վնաս պատճառել ոչ միայն գյուղատնտեսությանը, այլեւ տեղական կենդանական աշխարհին:

Ճնճղուկները սկսել էին զբաղեցնել բնիկների բնապահպանական խորշը, որոնք նախկինում նման մրցակից չունեին: Արդյունքում բնիկ տեսակները չէին հասցնում հարմարվել փոփոխվող պայմաններին՝ մրցակցի  հայտնվելուն: Այսպիսով ճնճղուկներին հաջողվեց տարբեր երկրներում բավական տեսակների դուրս մղել:

Հայաստանում ճնճղուկները ինվազիվ բնույթ չունեն, այսինքն մշտապես եղել են այստեղ: Այսօրվա դրությամբ դժվար է անվանել մի վայրի վայր, որտեղ ճնճղուկները բույն կդնեին. դրանք գոյություն ունեն միայն բնակելի վայրերում:

Ճնճղուկները հիմնականում սերմնակեր են, չնայած ձվադրման ժամանակ կարող են միջատներ ուտել: Ձմռանը հիմնականում անցում են կատարում սերմերին:

Ճնճղուկները 4-ից մինչեւ 7 ձագ են ունենում, որոնց կենսակայունությունը բարձր է, իսկ երիտասարդ թռչունների մոտ` ցածր:

Բոլոր տեսակի գիշատիչները փորձում են օգտվել երիտասարդ ճնճղուկների անփորձությունից, ինչի պատճառով մահացությունը 80 տոկոս է կազմում:

Իսկ թե որքան ճնճղուկ կա Հայաստանում, գիտությանը հայտնի չէ: Ամեն դեպքում, դեռ ոչ ոք ճնճղուկների հաշվարկ չի իրականացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ