News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.920.116 ՀՀ դրամ: 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 15.920.116 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 տանձենի, 1 հացենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (35 բոխի, 6 հաճարենի) հաշվարկվել է  669.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.53 խմ փայտանյութ)՝ 91.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով     հաշվարկվել է 52.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Առանց փորձաքննության ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (տարբեր տեսակի 101 ծառ) հաշվարկվել է 14.742.500 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.24 խմ փայտանյութ)՝  280.016  ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի, ապօրինի փայտանյութի տեղափոխման 4 դեպքով՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

 Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ