News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարկատուների վարքագիծը Հայաստանում բարելավվել է։ Այս մասին ապրիլի 27–ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում 2018 թվականի ապրիլի դրությամբ ՊԵԿ–ի կողմից արձանագրված մուտքերի ցուցանիշները։

Այսպես, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 418.5 միլիարդ դրամ եկամուտ (2017 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր 363.6 միլիարդ դրամ)։ Հավաքված հարկերը կազմել է 329.1 միլիարդ դրամ (2017 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր 282 միլիարդ դրամ), մաքսատուրքերը՝ 89.5 մլրդ դրամ (81, 5 մլրդ մեկ տարի առաջ)։ Միաժամանակ, հարկ վճարողներին է վերադարձվել 29.3 մլրդ դրամ (7.9 մլրդ մեկ տարի առաջ)։ Արդյունքում, ՊԵԿ–ի ստացած զուտ եկամուտները 2018 թվականի չորս ամիսներին կազմում են 389.2 մլրդ դրամ (363.6 մլրդ մեկ տարի առաջ)։

«2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքում զուտ եկամուտները 25.7 միլիարդով ավելին են եղել, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ այդ ընթացքում եկամուտների բյուջետային ցուցանիշը 14.1 միլիարդ դրամով գերակատարվել է»,–նշել է պաշտոնյան։

Միայն հարկային մարմինները ապահովել են 108 մլրդ դրամ (2017 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվել էր 85.1 միլիարդ դրամ), իսկ մաքսային մարմինները՝ 22 մլրդ դրամ (22.5 մլրդ մեկ տարի առաջ)։  Պետեկամուտների կոմիտեն ապրիլին ստացել է 130 միլիարդ դրամ եկամուտ (107.6 մլրդ մեկ տարի առաջ)։  

«Այսինքն՝ հարկահավաքության ցուցանիշը 2017 թվականի ապրիլի համեմատ գերկատարվել է 12 մլրդ դրամով»,–նկատել է Բրուտյանը։

Նրա խոսքով՝ նկատվում է ինչպես փոքր եւ միջին, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների վարքագծի բարելավում, որը 2016 թ. սկսված ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի Կոմիտեի համակարգային աշխատանքի արդյունք է։  

«Սակայն վարքագծի բարելավումը չի նշանակում վերջնական արդյունք՝ մենք պետք է հասնենք նրան, որ բոլորը վճարեն բոլոր հարկերը օրենքով սահմանված կարգով ու չափերով։ Այս միտումների պահպանման պարագայում հարկահավաքության ապահովման ռիսկերը կվերանան»,–շեշտել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։  

Նա նաեւ շեշտել է, որ տարվա ավարտին սպասվում է հարկերի 80 մլրդ դրամ վերադարձ, որից 90 տոկոսը արտահանման ժամանակ ԱԱՀ փոխհատուցման միջոցով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ