«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը հասել է Գյումրի։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Գյումրիում հանրահավաք է կայանալու Վարդանանց հրապարակում, որտեղ մեծ բազմություն է հավաքվել։
Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի եւ ՊՆ նախկին շենքի միջեւ ընկած հատվածից:
Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Արցախ պուրակում. դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:
Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի (ուղիղ, Ֆոտո)