News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ոմանք Կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խաղում են ընդամենը ժամանակի վրա։ Այդ մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր շատերը հարցնում են, թե ինչ կարող են անել ճգնաժամի լուծմանը աջակցելու հարցում։ Ես ասում եմ՝ կա մի պարզ գործողություն, բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ։ Որովհետեւ այն երկիրը, որտեղ որեւէ հանրապետական կարող էր լինել վարչապետ կամ նախագահ, այլեւս գոյություն չունի։ Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է»,- ասել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ կլինի ինչ-որ մեկը, որը Կարեն Կարապետյանին ու մյուս հանրապետականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին, երբ իրենք Երեւանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք չորս ժամում։  «Կարեն Կարապետյանի կողմից վարչապետ առաջադրվելու փորձը կնշանակի, որ նա ինքն իրեն հռչակում է  տեղատարափի տակ կանգնած այս հերոսական ժողովրդի թշնամի։ Կարեն Կարապետյան, դու որոշի, ուզում ես արդյոք ունենալ այսպիսի հզոր ու հաղթանակած թշանամի։ Եթե ուզում ես, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին»,- նշել է նա։

«Այսօր դեռ մնացել են մարդիկ, որ ասում են, թե կտրուկ գործողությունների ժամանակն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ կտրուկ գործողությունները վաղուց արդեն ավարտված են։ Այս պատմությունը վաղուց ավարտված է, ոմանք սակայն կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խաղում են ընդամենը ժամանակի վրա»,- նկատել է Փաշինյանը։

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ