News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գյումրիում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության բազմամարդ երթը։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե երթը մեկնարկել էր Գյումրիի վարդանանց հրապարակից, անցել քաղաքի մի քանի փողոցներով եւ ավարտվել նույն հրապարակում։

Ականատեսների վկայությամբ, վերջին ատսնամյակներին Գյումրիում նման բազմամարդ հանրահավաք եւ երթ երբեւէ տեղի չի ունեցել։

Վարդանանց հրապարակում Փաշինյանը հաջողություն է մաղթել հավաքվածներին, նշել, որ վերադառնում է Երեւան՝ Վանաձոր երթի պատրաստվելու համար։

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում։

Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ