News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Տնտեսական ոլորտում շատ պարզ լուծումներ կան, եւ կան որոշակի նոր գաղափարներ: Պարզ լուծումը, որ Հայաստանում ընդհանրապես որեւէ մենաշնորհ չպետք է լինի: Ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տնտեսական նախաձեռնությունների մասին, որոնք կառաջարկի, եթե մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը վարչապետ դառնա:

Նա հիշեցրել է, 20 հազար անուն ապրանք Հայաստան է ներկրվում գործարարների շատ նեղ շրջանակի կողմից: «Փաստացի այլոց համար արգելված է դրանք ներկրել: Carrefour-ը շաքարավազի առեւտրի ոլորտի խոշորագույն ընկերություններից է: Բայց Carrefour-ին փաստացի արգելված է Հայաստան շաքարավազ ներկրել: Հարկավոր է նրան եւ այլ ընկերությունների նույնպես թույլ տալ դա անել, եւ մենք անպայման կհասնենք դրան: Բացի այդ՝ մտադիր ենք առեւտրի ոլորտն այնպես բարեփոխել, որպեսզի ստվերային տնտեսությունը վերանա»,- ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ դրա համար առաջարկվում է Հայաստանի վճարային համակարգում միասնական բոնուսային համակարգ ձեւավորել՝ տաքսի ծառայություններում, խանութներում, ծառայությունների ոլորտում: «Տարեկան գնումների որոշակի տոկոս կկուտակվի ձեր բանկային հաշվի վրա, որը կկարողանաք վերցնել, երբ ցանկանաք: Դա հարկավոր է, որպեսզի գնորդը շահագրգռված լինի գործարքների գրանցման հարցում: Հարկային մարմինները կգրանցեն այդ գործարքները եւ, համապատասխաբար, հարկեր կգանձվեն: Մենք հաշվարկել ենք, որ մեկ տարվա ընթացքում դա կհանգեցնի բյուջեի գրեթե 30%-անոց աճին: Դա նշանակում է աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում եւ այլն»,- ասել է Փաշինյանը:

Պատասխանելով ռուսական բիզնեսից, մասնավորապես՝ գազից Հայաստանի կախվածության եւ դրա նվազեցման անհրաժեշտության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարկավոր է վերլուծել, թե հայկական ներքին շուկայում գազի գինը ինչպես է ձեւավորվում:

«Քանի որ սահմանին ռուսական գազն իսկապես բավական էժան է: Երբ այն հասնում է շարքային սպառողներին, գինը կրկնապատկվում է: Եվ դա կասկածելի փաստ է: Մենք կաշխատենք հասկանալ, թե ինչու է այդպես, եւ հույս ունեմ, որ հնարավորություն կունենանք ներքին շուկայում նվազեցնել գինը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ