News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի բոլոր ներկայացուցիչները հաստատել են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու ձգտումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանցից յուրաքանչյուրն իր ընկալումն ունի եւ դրանք տեղավորվում են մեկ հրաշալի պարադիգմում», - ասել է Կալաշնիկովը՝ պատասխանելով հայ պատգամավորների հետ հանդիպման արդյունքների մասին հարցին:

«Բոլորը, եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, հաստատեցին, ամեն դեպքում խոսքերով, որ նրանց համար առաջնային է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը, բոլոր ինտեգրացիոն կազմավորումների պահպանումը»

Դրա հետ մեկտեղ Կալաշնիկովը չի բացահայտել՝ արդյոք  վարչապետի թեկնածուի շուրջ ձեւավորված կոնսենսուս կա եւ չկա արդյոք Հանրապետական կուսակցության հետ կոնֆլիկտի հավանականություն:

 «Ապրիլի 28-ին ռուս պատգամավորները հասցրեցին հանդիպել «Ելք», «Դաշնակցություն» խմբակցությունների, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հետ: Օրվա կեսին պատվիրակությունը հանդիպեց Կարապետյանի հետ»:

Կալաշնիկովը պատճառաբանելով բոլոր քաղաքական ուժերի հետ զրույցների բովանդակության գաղտնիությունը, հրաժարվել է բացահայտել խոսակցությունների մանրամասները:

 «Ինչպես եւ խմբակցությունների դեպքում, մենք պարզապես ցանկանում էինք լսել իրավիճակի գնահատականը, թե ինչպես է Կարապետյանը տեսնում դրա լուծումը», - ասել է ռուս պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ