News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի ֆոնդային բորսան (LSE) հայտնել է, որ վաղվանից դադարեցնում է En+ Group ընկերության գլոբալ դեպոզիտային անդորրագրերով վաճառքը, որն ապրիլին հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների ներքո, փոխանցում է «Կոմերսանտը»:

LSE-ի մամուլի հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ անդորրագրերով վաճառքը կդադարեցվի մայիսի 2-ին, տեղական ժամանակով 17:15-ին: Բորսայից հավելել են, որ կշարունակեն հետեւել En+ Group-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցային ցուցակի մեջ էր ներառել 38 ռուսաստանցիների եւ ռուսական ընկերությունների, այդ թվում՝ Օլեգ Դերիպասկայի «Ռուսալ» եւ En+ Group ընկերությունները: Ավելի ուշ ամերիկյան նախարարությունը հայտարարել էր «Ռուսալի» դեմ պատժամիջոցները հանել, եթե այն դադարի կառավարել Դերիպասկան: Ռուսաստանի Հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը չէր բացառել, որ ընկերությունում բիզնեսմենի բաժինը, հնարավոր է, ազգայնացվի, սակայն Կրեմլից նշել էին, որ նման հարց չի քննարկվում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել «Ъ»-ին, Օլեգ Դերիպասկան համաձայնվել էր  En+ի գլխամասային հոլդինգում իր բաժնեմասի նվազեցմանը:

ԱՄՆ ֆիննախն, իր հերթին, հայտարարել էր «Ռուսալը» սնանկացնելու մտադրությունների բացակայության մասին:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել էր, որ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե «Ռուսալի» դեմ, այլ դրա սեփականատերերի:

«Մենք հասկացանք, որ արդյունքում հետեւանքներ են առաջացել ընկերությունում բարեխղճորեն աշխատող շատերի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ընկերությունը խնդրել է իրեն պատժամիջոցների ցուցակից հանել:

Մնուչինը հրաժարվել էր  թվարկել ԱՄՆ պահանջների ցուցակը:

Նա ասել էր, որ ԱՄՆ-ն ընկերության հետ երկխոսություն է վարում, որը «հույս է ներշնչում», ուստի ԱՄՆ-ն «լիցենզիան երկարաձգել» է՝ ամերկացի ներդրողների համար «Ռուսալի» հետ հարաբերությունների խզման թույլատրելի ժամկետը երկարաձգվել է մինչեւ հոկտեմբերի 23: Ամերիկյան կողմի կարծիքով՝ դա ժամանակ կտրամադրի հարցերը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ