News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Եկել եմ ձեզ օգնելու, քանի որ դուք կտրվել եք իրականությունը. Հանրապետության հրապարակում հիմա տեղադրված է մեծ էկրան, որտեղ մի քանի հազար մարդ դիտում է ձեզ, նրանք տեսնում են, թե ինչպես եք քվեարկելու, ձեր անուններն են իմանալու: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Մեղրիից մինչեւ Աշոցք փողոցներում, սրճարաններում նայում են պատգամավորներին, եւ ուզում են մի բան, որ նրանք քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին:

«Ասում եք՝ մի խումբ մարդիկ, այդ դուք եք մնացել մի խումբ մարդիկ:  Ոստիկանության շարքերով, գյուղապետերով, ձեր երեխաների կուրսեցիներով, հարեւաններով, բարեկամներով, բոլորն ուզում են, որ դուք քվեարկեք Փաշինյանի օգտին: Դուք նայելու եք այդ մարդկանց աչքերին, եւ Սերժ Սարգսյանը չի լինելու ձեր կողքը, չի լինելու խմբակցության ղեկավարը: Դուք իշխանություն չեք, պրծել է: Դուք կարող եք լինել մեր ընդդիմադիր գործընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք: Հետագա դիմադրությունը միայն վնասելու է պետությանը, ՀՀԿ-ին ու ժողովրդին: Եթե ձեզ համար կարեւոր չի պետության դրոշը, մտածեք ձեր որոշման քաղաքական արժեքի մասին: Չկա այլեւս Սերժ Սարգսյանի իշխանություն: Դուք միաձայն չեք քվեարկելու»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նա վստահություն հայտնեց, որ միեւնույն է, իրենք հաղթելու են. «Եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, 7 օրից է ընտրվելու, եթե 7 օրից ուրիշ անուն բերեք, զոռով ընտրացնեք, մերժելու ենք, ձեւերը գիտենք արդեն: Եթե չընտրեք 7 օր հետո, նոր ընտրություններ են լինելու եւ չեք կարողանալու անցկացնել այնպես, ինչպես սովոր եք: Կեղծիք չի լինելու, կաշառք չի լինելու, տոտալ վերահսկվելու են բոլոր տեղամասերը: Շանս չկա, մենք, միեւնույն է, հաղթելու ենք, տակը մնալու է պետությանը ձեր տված վնասը կամ օգուտը, տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը պատմության առջեւ, սերունդների առջեւ, երեխաների առջեւ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ