News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

ՄԻՊ-ից NEWS.am_ին հայտնում են, որ այդ ահազանգերը վերաբերում են բժշկական օգնություն ստանալու, քաղաքացիների կողմից իրենց բնակարաններ կամ տներ, աշխատավայրեր հասնելու դժվարություններին եւ այլն:

Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ:

Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր:

Մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերեւույթ տարրական դասարանների երեխաները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ