News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցուցարարները ժամը 17-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները եւ ուղեւորվում են Հանրապետության հրապարակ։

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բացե ճանապարհները եւ ժամը 19-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։

Փաշինյանը հայտարարել է, որ ամեն րոպե սպասում են զարգացումների. «Եթե դրանք չլինեն, մենք այլ տարբերակներ ունենք»:

Նշենք, որ ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում առավոտյան ժամը 8:15-ից փակվել էին փողոցները։ Փակվել էր նաեւ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, բազմաթիվ ձեռնարկություններ եւ հաստատություններ միացել էին գոծադուլի եւ դասադուլի կոչերին։ Փաստաբանները ակցիաներ են արել արդարադատության նախարարության, վճռաբեկ դատարանի առջեւ, իսկ մշակույթի գործիչները՝ մշակույթի նախարարության մոջ։

Նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին 45 կողմ եւ 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ