News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն այն է, որ նա չունի խորհրդարանում մեծամասնություն։ Այս մասին մայիսի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Կառավարումը, քաղաքագետի խոսքով, Փաշինյանը կիրականացնի մյուս կուսակցությունների հաշվին՝ ինչպիսիք ՀՅԴ–ն եւ, հատկապես, «Ծառուկյան» խմբակցությունն է. «Ես նաեւ ենթադրում եմ, որ որոշ գործարարներ, որոնք ինչ–որ ժամանակ աջակցել են ՀՀԿ–ին, կանցնեն Փաշինյանի կողմը»,–նկատել է Իսկանդարյանը։

Միաժամանակ, նա հավելել է, որ Փաշինյանը, ամեն դեպքում, ինչպես «Ծառուկյան» խմբակցության, այնպես էլ Դաշնակցության, նույնիսկ ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների աջակցության կարիքը կունենա, քանի որ վերջիններս խորհրդարանում մեծամասնություն ունեն։ Այս հանգամանքը, քաղաքագետի կարծիքով, կստիպի Փաշինյանին նոր պայմանագրեր կնքել  եւ կոալիցիա կազմել ՀՀ–ում քաղաքական ուժերի հետ եւ, մասնավորապես, խորհրդարանական ուժերի։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը, ավելի շուտ, կպատրաստվի նոր խորհրդարանական ընտրությունների, իսկ որպեսզի դրանք իրականացվեն, պետք է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Այն պետք է փոփոխվի այն նպատակով, որ ընտրությունները անցկացվեն նոր քաղաքական իշխանության համար շահավետ պայմաններում։ «Վերջիվերջո, փողոցի ճնշումն անվերջ չի կարող լինել»,–նշել է նա։

Միաժամանակ, Ալեքսանդր Իսկանդարյանը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ իրավիճակը Հայաստանում կարգավորվում է՝ հավելելով, որ Փաշինյանը դեռեւս ունի փողոցի անվերապահ աջակցությունը, սակայն ժամանակի հետ այն կնվազի։ Քանի դեռ այն չի նվազել, «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարը պետք է հասցնի դա ինչպես հարկն է օգտագործել։

Խոսելով այն մասին, թե ինչպես կձեւավորվի նոր խորհրդարանը  եւ պետական համակարգմ ընդհանուր առմամբ, ինչ կադրերի հիմքի վրա՝ քաղաքագետը  նշել է, որ ամենից հավանականը միջին եւ ստորին օղակների ներկայացուցիչները կմնան իրենց տեղերում, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» կադրային «սով» կապրի, քանի որ այդ խնդիրը մոտակա ժամանակներս երեւան կգա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ