News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանի 4 խմբակցությունների ներկայացուցիչները Ացրապի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել է հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Քննարկել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակը: Մենք մեր մտահոգություններ ենք հայտնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, դրա հանգուցալուծումների վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել ենք անվտանգության խնդիրը, հատկապես Արցախի անվտանգության տեսանկյունից:

Եղել է քննարկում, որին մասնակցել են ՀՀ բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Տարբեր տիպի հարցեր ենք քննարկել, բայց գլխավորը եղել է ներքաղաքական իրավիճակն ու անվտանգությունը: Կարեւորել ենք, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը չհակադրվեն իրար»,-ընդգծեց Մելքումյանը:

Նշենք, որ այս պահին Հայաստանի պատգամավորական պատվիրակությունը վերադառնում է Երեւան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ԱԺ պատվիրակությանը, որի կազմում եղել են «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ-ից Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Լուզիա Սարգսյանը, Հակոբ Նազարյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Ռոմիկ Մանուկյանը, «Ելքից»՝ Արարատ Միրզոյանը, այլ պատգամավորներ։

Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Արցախի նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը:

Հայաստանի ԱԺ չորս խմբակցություններից մեկնել են Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ