News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել, կլինի Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարության կազմում, թե ոչ: Լրագրողների հետ զրույցում նա նշել, որ իրեն ավելի հոգեհարազատ է գործադիրի դաշտը:

«Այս պահին, էս դրությամբ  չեմ կարող որեւէ նման  բան ասել: Ինձ մշտապես ավելի հոգեհարազատ է եղել գործադիրի դաշտը, քան օրենսդիրինը, որովհետեւ օրենքների առումով ես 10 պատվիրաններից այն կողմ աշխատում եմ չխորանալ: Բայց Ազգային ժողովում կարծում եմ՝ ասելիք ունեցել եմ, ասել եմ իմ ասելիքը, ես ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայելու եմ ընդդիմադիրի, թե իշխանության կարգավիճակով: Ես պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա ժողովրդի էս զարթոնքը, հաղթանակը առաջ տանելու, դրական արդյունքներ տալու ու էդ խնդրում  իմ պատգամավորի նստած տեղից մինչեւ ցանկացած պաշտոնի գործադիր, թե օրենսդիրի կազմում պատրաստ եմ կատարել»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ