Հայաստանը ծրագրում է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները: Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրանը մեր անմիջական հարեւանն է, եւ մենք ծրագրում ենք հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի սրմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշեց, որ Հայաստանը մտահոգված է վերջին իրադարձություններով: «Տարաձայնությունների կարգավորման լավագույն ճանապարհը բանակցություններն են»,- նշեց Փաշինյանը: