News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Շիրակի» սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը պատրաստ է պատասխան տալ իր արարքների համար. մեկ մարդու արարքի համար «Շիրակին» չպետք է զրկեն 12 միավորից։ Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Բանանց» ակումբի ներկայացրած փաստերի հիման վրա, որտեղ «Շիրակի» սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի գումար էր առաջարկել խաղի արդյունքի վրա ազդելու համար, «Շիրակից» հանել էր 12 միավոր։

Պարոն Սահակյան, կմեկնաբանե՞ք «Շիրակի» շուրջ ստեղծված իրավիճակը։

Մենք հույս ունենք, որ այս պատմությունը կունենա արդար հանգուցալուծում։ Մենք համարում ենք, որ Արարատ Հարությունյանը մեծ սխալ է արել, որ խոսակցության մեջ է մտել։ Պետք է դեռ պարզվի, թե այդ խոսակցություններն ում նախաձեռնությամբ են սկսվել։ Բայց որեւէ գործարք մեր աշխատակցի ու «Բանանցի» ֆուտբոլիստի միջեւ չի եղել։ Կան ձայնագրություններ, որոնց հիման վրա որոշել են «Շիրակ» ակումբից հանել 12 միավոր։ Մենք բողոքարկելու ենք բոլոր հնարավոր տարբերակներով Հայաստանում եւ եթե պետք է նաեւ Հայաստանից դուրս, որպեսզի «Շիրակի» ֆուտբոլիստները ու ակումբը չտուժեն։

«Շիրակը» վաստակել է 48 միավորները հալալ քրտինքով։ Արարատ Հարությունյանը չի հերքում իր սխալը եւ պատրաստ է պատասխանատվություն կրել։ Այժմ մենք բողոքարկելու ենք։ Եթե վճիռը արդար չեղավ, մենք կշարունակենք մեր պայքարը։

Եթե դա աներ թիմի շարքային աշխատող, երեւի աղմուկն այսքան բարձր չլիներ, բայց Արարատ Հարությունյանը որպես սպորտային տնօրեն ներկայացնում է թիմը։

«Շիրակը» շատ մեծ կոլեկտիվ է ու շատերն են այն ներկայացնում։ Բայց կրկնեմ, որ որեւէ գործարք Արարատ Հարությունյանին չի հաջողվել իրականացնել։ Նա փորձել է ինչ-ոչ բան անել, իր պատկերացմամբ օգնել թիմին։ Բայց այդ գործողությունները որեւէ արդյունք չեն տվել։ Երբ մենք տեղեկացանք այդ մասին, միանգամից նրան ազատեցինք աշխատանքից:

Ասում եք գործարք չի եղել, բայց նախնական հազար դոլար գումար փոխանցվե՞լ է։

Ես հիմա մանրամասներ ասել չեմ կարող, որովհետեւ գործին լիովին ծանոթ չեմ։ Մենք հրավիրված չենք եղել Կարգապահական կոմիտեի նիստին։

Այսինք վստա՞հ եք, որ գումարի փոխանցում չի եղել։

Այնտեղ եղել է անցած տարվա բոնուսների հետ կապված խնդիր։ Բայց հիմա ավելի հստակ չեմ կարող ասել, ինչ է եղել խոսակցության թեման։

Բայց կաշառելու թեմա եղել է։

Այո, եղել է նման խոսակցություն։ Բայց «Շիրակ» ֆուտբոլային թիմի մի աշխատակցի պատճառով թիմին զրկեն 12 միավորից, այն դեպքում, երբ կոնկրետ ոչ մի գործողություն չի եղել, կարծում եմ արդար չէ։

Երբ ասում են, որ այստեղ կա դավադրություն, կարծում եք դա թիմի՞ դեմ է, թե՞ Ձեր։

Դավադրություն չեմ տեսնում այստեղ, բայց կարող եմ ասել, որ հակառակ կողմը լավ պատրաստվել է ու ձայնագրել ամեն ինչ։

Եթե աղմուկը դուրս գա միջազգային ատյաններ, «Շիրակին» գուցեեւ որակազրկեն Եվորագավաթներում հանդես գալո՞ւց։

Ես չեմ կարծում որ այդպես կլինի։ Այդ պատմության մեջ թիմը մեղավորություն չունի։

Եթե Դուք լինեիք այլ ակումբի նախագահ, ինչպե՞ս կարձագանքեիք «Շիրակի» շուրջ ստեղծված իրավիճակին։

Ժամանակին մենք ունեիք ֆուտբոլիստ, ում հետ կապված ունեիք կասկածներ։ Մենք դիմեցինք ՀՖՖ եւ պարզվեց, որ նրանք UEFA-ից ստացել են նամակներ, որտեղ այդ ֆուտբոլիստը կասկածվում էր գումարի դիմաց ի վնաս մեզ խաղալու մեջ։ Մենք ֆուտբոլիստի հետ վերաբերվել ենք ինչպես հարկ ենք համարել։ Սակայն այդ ֆուտբոլիստը մինչեւ հիմա շարունակում է խաղալ Հայաստանի առաջնությունում։ Ես շատ վատ կարձագանքեի պայմանավորված խաղերի ցանկացած փորձին։ Դա քայքայում է ֆուտբոլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ