News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի պաշտպանության կառույցների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները գնահատում է որպես ապրիլի 14-ին Սիրիայի վրա հրթիռային հարձակման ֆիասկոյի համար վրեժ լուծելու ցանկություն: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Ռուսաստանին ձեւականորեն փորձում են մեղադրել Իրանի, ԿԺԴՀ-ի եւ Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն արգելող ամերիկյան օրենքը խախտելու մեջ, որը մեր երկրի հետ չի կարող որեւէ կապ ունենալ: Իրականում ակնհայտ է, որ խոսքը ապրիլի 14-ին Սիրիայի վրա հրթիռային հարձակման, որը միջազգային իրավունքները խախտելով ձեռնարկել էր ԱՄՆ-ն Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, ֆիասկոյի համար վրեժ լուծելու ցանկությունն է», - նշել են նախարարությունում:

«Վաշինգթոնը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ Ռուսաստանին տնտեսական կամ ռազմական ճնշման ներքո կարելի է ստիպել հրաժարվել իր շահերից եւ իր գործընկերների աջակցությունից», - նշել է ԱԳՆ-ն: «Աշխարհում իր գերիշխանությունը պահելու ձգտումը ԱՄՆ-ին դրդում է անտրամաբանական, իսկ երբեմն պարզապես վտանգավոր քայլերի», - հավելել է  ՌԴ ԱԳՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ